23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԱԾ-ին վերապահված են լիազորություններ, որոնք չպետք է վերապահված լինեն, մասնավորապես՝ հետախուզությունը․ Նիկոլ Փաշինյան

Մի շարք հանգամանքների բերումով այսօր ԱԱԾ-ին վերապահված են լիազորություններ, որոնք, մեր ռազմավարական պատկերացումների համաձայն, չպետք է վերապահված լինեն։ Մասնավորապես, հետախուզությունը, խորհրդարանում ներկայացնելով ԱԱԾ համակարգում իր նախատեսած բարեփոխումները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահություն հայտնեց, որ այդ փոփոխությունները ԱԱԾ-ն «էականորեն ուժեղացնելու են»։

«Գործնականում բազմաթիվ զարգացած երկրներում հենց այդպես է, երբ հակահետախուզությունը և հետախուզությունը գտնվում են տարբեր մարմիններում, և մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն իրականացնել։ Նաև պլանավորում ենք Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել ԱԱԾ-ին ենթակա մարմնի կարգավիճակից՝ այն դարձնել վարչապետին ենթակա մարմին», – ասաց Փաշինյանը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ