Իժերի ծնունդներ … բռնեցին Սամվել Ալեքսանյանին /վիդեո/
Մինչ Ազգային ժողովում քննակվում է ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերի փաթեթը, խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում միությանը դեմ քաղաքացիները: Ակտիվիտները վստահ են՝ պայմանագրին կողմ քվեարկողները Հայաստանը կդարձնեն Ռուսաստանի կայսերապաշտության խաղալիք:
ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարույր Հայրիկյանը պատգմավորների համար առանձին-առաձին ուղերձ էր պատրաստել. ՛՛ԵՏՄ-ին միանալու քվեարկությամբ ամեն պատգամավոր իր ժառանգներին հետագայում հետաքրքրող մի կարևոր հարցի պատասխանն է տալու՝ այդ քվեարկությամբ ինքը մասնակցել է որպես մա՞րդ, թե՞…՛՛:
Հայրիկյանը նկատեց, թե նրանք, ովքեր կողմ են ՛՛մարդկության թշնամի, քաղաքակրթության հակառակորդ պուտինիզմի հետ Հայաստանը կապելուն, այսինքն՝ Հայաստանը կործանելուն, պետք է գիտակցեն, որ իրենց դավաճանական էությանն է ուղղված Ավետարանական ցասումը. ՛՛Իժերի ծնունդներ, ձեզ ո՞վ է իրավունք տվել պղծել իմ հոր տունը՛՛։
Քիչ անց ակցիայի մասնակիցները Բաղրամյան փողոցից տեղափոխվեցին Դեմիրճյանի մուտքի մոտ, որտեղից շենք մուտք են գործում պատգամավորները: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին նրանք հարցրին՝ ում է կողմ՝ հայերին, թե ռուսներին: Ասաց՝ երկուսին էլ կողմ է:
Մանրամասները՝ տեսանյութում :