05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրազեն, մահակներ, ոչ սթափ վարորդներ․ ոստիկանության ուժեղացված ծառայությունը Սիսիանում

Օգոստոսի 12-ի երեկոյան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները, ինչպես և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին Սիսիանի բաժնի սպասարկման տարածքում։

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնցից մեկի բեռնախցիկում «Սայգա» տեսակի հրազեն կար՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 42 մարտական փամփուշտով։ Հայտնաբերվել են նաև հրացան, մահակներ, մեքենան ոչ սթափ վիճակում վարող՝ 3, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։

Ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտման 41 արձանագրություն։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ