25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների ներս գալը համարում եք արժանապատվության ոտնահարում․ Թագուհի Թովմասյան

Մենք պատգամավորներ ենք, որոնք հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք մաքսիմալ թափանցիկ, և ցանկացած գործունեություն պետք է լինի հանրությանը տեսանելի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն, ըստ որի խորհրդարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը կանոնակարգվելու է։

«Այսինքն՝ այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում։ Սա ուղղակի անընդունելի է: Լրագրողների տեղաշարժի այս սահմանափակումները նրանց իրավունքների դասական ոտնահարում է», – ասաց Թովմասյանը։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ լրագրողները չեն վազելու պատգամավորի հետևից, չեն գնալու դուռը բացեն, մտնեն պատգամավորի սենյակ։

«Լրագրողները չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե´ լրագրողի նկատմամբ, թե´ պատգամավորի նկատմամբ», – ասել էր Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ