03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի, իսկ Զինված ուժերը զարգացնում է հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար. Փաշինյան

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը Զինված ուժերի բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել՝ սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։

«Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկանցած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է», – ասաց նա։ 

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ագրեսիվ որևէ մտադրություն չունի։

«Տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ՝ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ