04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լարված վիճակ` ԱԺ-ում. զինվորական համազգեստով աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ

Լարված իրավիճակ է ԱԺ-ում։ Բանավեճը, որը ծագեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո, որում նա քաղաքական մեծամասնությանը ճշմարտության հետ համակերպվելու և ընդդիմության ձայնը չճնշելու կոչ արեց, մի քանի րոպեում վերածվեց լեզվակռվի, ապա քաշքշուկի՝ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորների միջև։

Պատգամավորներին հանդարտեցնելուն ուղղված ջանքերը, որոնք գործադրեց Ալեն Սիմոնյանը, արդյունք չտվին, նա հրահանգեց ԱԺ նիստերի դահլիճ կանչել անվտանգության ծառայողներին։ Մեծ թվով անվտանգության աշխատակիցներ մուտք գործեցին նիստերի դահլիճ։ ԱԺ նախագահը հրահանգեց անջատել նիստի ուղիղ հեռարձակումը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ