25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ձեռք բերված սպառազինության հանրագումարն ավելի մեծ է, քան 2018-ից հետո ձեռք բերվածը․ Սեյրան Օհանյան

Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անտեղի համարեց այն համեմատությունները, որոնք տանում են ՔՊ-ական պատգամավորները՝ իրենց և նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված սպառազինությունների ծավալի և որակի միջև։

«Առաջին խոշոր ռազմատեխնիկական համագործակցության՝ ՌԴ-ից զինամթերքի ներկրման պայմանագիրը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և նրա ժամանակ էլ առաջին C-300-ները՝ 3 համակարգ, բերել ենք այստեղ։ ՌԴ-ը երկու ԻԼ-76 ինքնաթիռ է նվիրել, գումարած դրան՝ մեկ ԻԼ-76 ինքնաթիռ մենք գնել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ։ Եվ այդ բոլորի հանրագումարն ավելի մեծ է, քան տարբեր պատգամավորների նշած թվերի համեմատությունները՝ միլիոնների առումով», – ասաց Օհանյանը։

Նա հավաստեց նաև, որ իր պաշտոնավարման ժամանակ 1300 ինքնաթիռաչվերթ սպառազինություն է ներկրվել ՌԴ-ից, այդ թվում՝ C-300-ի ևս երեք համակարգ, «Տոչկա-Ու», «Իսկանդեր»։

«Այդ ամենը խոսում է այն մասին, որ սպառազինության մատակարարման գործընթացը անընդհատ է եղել ՀՀ ԶՈՒ-ում, և անհամեմատելի են այն գործողությունները, որոնք կատարվել են մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո», – ասաց Սեյրան Օհանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ