25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարոյապես ինչպե՞ս էիք զգում, երբ Ձեր հարազատ ՍԴ–ի նկատմամբ գրոհներ սկսեցին. ընդդիմադիրը՝ Վլադիմիր Վարդանյանին

Բարոյապես Ձեզ ինչպե՞ս էիք զգում, երբ Գագիկ Գարությունյանին հեռացրին ԲԴԽ նախագահի պաշտոնից, երբ Ձեր հարազատ Սահմանադրական դատարանի նկատմամբ գրոհներ սկսեցին, երբ շրջափակեցին դատարանները, երբ հարձակումներ սկսեցին Հրայր Թովմասյանի նկատմամբ, ով ՍԴ նախագահ ընտրվելուց հետո Ձեզ ՍԴ աշխատակազմի ղեկավար էր նշանակել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

Վլադիմիր Վարդանյանը նախ նկատեց, թե Խամոյանը չէ, որ պետք է գնահատի  հարցի բարոյական կողմը, ապա շարունակեց. «Ես մշտապես եղել եմ, կամ ու մնալու եմ արդարադատության պաշտպան։ Եվ ես պաշտպանելու եմ սահմանադրական արդարադատությունը, բայց մի կարեւոր բան կա. ՍԴ դատավորի աթոռի վրա  նստելը դեռեւս մարդուն չի վերածում դատավորի, որովհետեւ եթե դատավորն իրեն թույլ է տալիս 3–րդ սորտի քաղաքական գործչին վայել արտահայտություններ, մոռանում է իր առաքելությունը, ապա մենք ունենք իրավիճակ, երբ առկա է դատավորի պաշտոն, բայց դատավոր չկա»։

Արձագանքելով Վարդանյանին, ընդդիմադիր պատգամավորը նախ ընդգծեց, որ ինքը գնահատական չէր տալիս, այլ հարց էր ուղղում։ Ապա Ագնեսսա Խամոյանը հիշեցրեց, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը վերջերս հաստատել է, որ  համագործակցել է ԱԱԾ –ի հետ՝ «հանուն հայրենիքի»։ Նա իշխանական պատգամավորից  հետաքրքրցվեց, թե իր  համար այդ հայտարարությունը անակնկա՞լ էր, եւ ինքը երբեւէ համագործակցե՞լ է ԱԱԾ–ի հետ՝ «հանուն հայրենիքի»։

«Առաջին՝ ԱԱԾ–ի հետ առաջին անգամ առնչվել եմ այս շենքում, երբ լրացրել եմ պետական գաղտնիքի համապատասխան թույլտվության հետ կապված փաստաթղթերը, երկրորդ՝ երբեւէ  Նալբանդյան փողոցի այդ մայթով քայլած չկամ, երրորդն՝ դա Հայաստանի ԱԱԾ–ն է, ոչ թե այլ երկրի եւ 4–րդ՝ ճիշտ կլինի ձեր գործընկերներին հարցնեք՝ ով ինչքան ժամանակ է անցկացրել որ երկրներում եւ որ գործակալների հետ ինչքան է քննարկումներ  ծավալել։ Էլ բան չկա հարցնելու, դրան պիտի կպնե՞ք, չէ, չեմ համագործակցել»,– պատասխանելով Ագնեսսա Խամոյանին՝ ասաց Վլադիմիր Վարդանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ