10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոստացաք՝ ղազագիր ստորագրողներին վզից կբռնեք ու դուրս կնետեք ԱԺ-ից, բայց դարձրիք պատգամավոր. ընդդիմադիրը՝ Վարդանյանին

Ինչպե՞ս եք վերաբերվում այն քաղաքական գործիչներին, որոնք որոշակի հակաօրինական պարտավորություններ են ստանձնում իրենց առաջնորդների առջեւ եւ դա վկայող որպես առհավատչյա ղազագիր են ստորագրում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Վարդանյանը հարցը համարեց հռետորական. «Իմ կարծիքով դուք դրա պատասխանն ունեք։ Այո, կհետեւեմ ձեր խորհրդին, կաշխատեմ ավելի շատ կաշխատեմ։ Այո, նիհարելու հետ կապված բաները չէր խանգարի։ Քաղաքական գործիչը պետք է հետեւի եւ օրենքներին, եւ Սահմանադրությանը, չխախտի ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը»։

Անդրադառնալով ղազագրի վերաբերյալ հարցին՝ Վարդանյանն ասաց. «Խնդրում եմ՝ սահմանեք՝ ինչ է զաղագիրը։ Սահմանեք ՀՀ օրենսդրության մեջ այդ եզրույթն օգտագործվում է, թե ոչ։ Խնդրում եմ՝ բացատրեք այդ բառի իմաստը, որովհետեւ ես այդ բառին բառարաններում չեմ հանդիպել։ Եթե դա անեք, ես կփորձեմ հասկանալ, թե ինչի մասին եք խոսում»։

Արեգնազ Մանուկյանը դահլիճում միացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի այն ձայնագրությունը, որում լսվում էր ղազագրի վերաբերյալ խոսքը։

«Խնդրում եմ՝ նրանք հարցրեք, թե ինչ նկատի ունեք ղազագիր ասելով։ Դուք շատ լավ գիտեք՝ ում նկատի ունեմ։ Նկատի ունեմ ձեր այն թիմակցին, որը ղազագիր է ստորագրել, փաստորեն ձեր քաղաքական առաջնորդը հերթական անգամ ստեցիք, խոստացաք, որ ղազագիր ստորագրողներին վզից կբռնեք ու դուրս կնետեք ԱԺ-ից, բայց բերեցիք, ու ձեր ցուցակով դարձրիք պատգամավոր»,- ասաց պատգամավորը։

Վարդանյանն էլ արձագանաքեց. «Դուք մի հատ ձեր քաղաքական թիմին նայեք, ձեր քաղաքական թիմի վարքագծին նայեք։ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն ի՞նչ կապ ունի։ Իսկ կներեք՝ ձեր ի՞նչ գործն է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նախազգուշացրեց ընդդիմադիր պատգամավորներին՝ տեղից ելույթ չունենալ եւ թույլ տալ Վլադիմիր Վարդանյանին ավարտել իր խոսքը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ