07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբեք չէի մտածի, որ այսպիսի բան կասեմ. երկու անգամ քվեարկել եմ Իշխան Սաղաթելյանին. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չի հասկանում, թե ինչու է ընդդիմությունն իրենց վրա «մունաթ գալիս», երբ չի ստացվում երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանին ընտրել ԱԺ փոխնախագահ։

«Սա լուրջ չի, Ազգային ժողովը չի կարողանում անցնել իր բնականոն աշխատանքին», – ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորը ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց քվեարկել Իշխան Սաղաթելյանի օգտին։

«Ես երբեք չէի մտածի, որ այսպիսի բան կասեմ, բայց ես երկու անգամ քվեարկել եմ Իշխան Սաղաթելյանին, եթե ես դա կարողացել եմ անել, ուրեմն կարող եք նաև դուք», – ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ