03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էս ինչ տխմար սցենար է, որ չի ավարտվում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արցախը թուրքին հանձնած, հազարավոր զոհեր տված, ՀՀ սահմանները վտանգների մեջ խեղդած, երկիրը միջազգային հարթակներում իզգոյ ու ծիծաղելի դարձրած, տնտեսության հերն անիծած, սովորական սպառման առարկանների գները հիպերբոլիկ մեծացրած, առհասարակ, քաղաքական, մարդկային եւ բարոյական ժանտախտ տարածած, ատելություն եւ թույն արտադրած եւ արտադրող, փողոցից իշխանությունը զավթած, քաղաքական ուժի ներկայացուցիչները արդեն մաքուր լվացված եւ ետպատերազմյա վախերը բռնած, ինչ-որ «գրված» տեքստեր են կարդում, «խելք եւ խրատ» են տալիս խորհրդարանական ընդդիմության անդամներին եւ ես, որ տեսել եւ սեփական մաշկիս վրա եմ զգացել տարիներ շարունակ նրանց իսկ արտադրած թույնը, ատելությունը, ապշում եմ, լավ, էս երկրում ի վերջո ամոթը չափ ու սահման ե՞րբ է ունենալու․․․Էս ո՞վ է նստել եւ տիրաժավորել սրանց «խրատական» եւ «վարժապետական» ելույթները․․․
 
Բայց, մյուս կողմից էլ, տո լավ են անում, ինչի էր պետք սրանց հետ գնալ ընտրության, սրանց թողնել, որ կապիտուլյացիայից հետո թպրտային, որ հիմա էլ դժգոհում եմ․․․
Լեզուները երկարացրել ընկել են խորհրդարանի ամբիոնին․․․
 
Պետությունից են խոսում, համերաշխությունից, երկրի շահից, զոհերի թիվն են շահարկում, ժողովրդի անունն են մատի փաթաթան սարքել, թե ժողովուրդը իրենց իբր ձայն է տվել․․․Թե իրենք ժողովրդի ցավը տանեն, տանե՞ն, թե՝ ժողովրդին ցավ տան ու ցավ են տալիս…Գնացեք Եռաբլուր, այ տհասներ…Գնացեք․․․․Եթե կարող եք․․․
 
Ու սիրտս խառնում է․․․․․․
Էս ինչ տխմար սցենար է, որ չի ավարտվում․․․»:
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ