06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում․ «Հրապարակ»

«Երեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։ Իբրեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ թույլ չէին տալիս գնալ ԱԺ նոր մասնաշենք, զբոսնել հայտնի «Լաչինի միջանցքով», մոտենալ իշխանական խմբակցության սենյակներին, լրագրողների համար նախատեսված օթյակ էլ գնում-գալիս էինք ոլոր-մոլոր, այլ ոչ թե կարճ ճանապարհով, որպեսզի հանկարծ չանցնենք ԱԺ փոխխոսնակների կաբինետների մոտով։

Անվտանգության աշխատակիցները, որոնց մի մասն ԱԺ-ում առաջին անգամ էր, դժգոհ էին այս վիճակից, մեզ խնդրում էին իրենց չմեղադրել՝ ինչ հրահանգել են, դա են կատարում։ Նման այլանդակ սահմանափակումներ անգամ հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ում չեն կիրառվել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ