02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱԺ նախագահի այցը շարունակվում է

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների
միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի
նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է
վերընտրվել Վալենտինա Մատվիենկոն:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանում
Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ ընթացող աշխատանքները:
Խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն արդեն
տվել է դրական եզրակացություն, եւ այժմ ընթանում են օրենսդրության
ներդաշնակեցման գործընթացները:
ՌԴ Պետական դումայի նախագահը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է
հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամությանը
նպաստող բոլոր հարցերում:

ՀՀ խորհրդարանի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Բելառուսի Ազգային ժողովի
Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Քննարկվել են
երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման ուղիներին առնչվող
հարցերը: Վլադիմիր Անդրեյչենկոն, խոսելով տնտեսական համագործակցության մասին,
նկատել է, որ Բելառուսն ու Հայաստանը պետք է ավելի ակտիվացնեն այն, քանի որ
երկու երկրներն այդ բնագավառում դեռեւս չեն սպառել առկա ներուժը:

Գալուստ Սահակյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի՝
տարածաշրջանը լարված պահելու դատապարտելի գործելակերպը, Արցախում խոցված
ուղղաթիռին վերաբերող մանրամասները եւ հույս հայտնել, որ Բելառուսի
ղեկավարությունն այս հարցի շուրջ կդրսեւորի հավասարակշռված վերաբերմունք:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի խորհրդարանի նախագահի
հրավերը Բելառուսի Հանրապետություն:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ