17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալժիրից բերած ապելսինն ավելի էժան է, քան Գառնու խնձորը

”Եթե կառավարության կողմից համարժեք քայլեր չկատարվեն, բնականաբար այս առիթից կարող են օգտվել որոշ մարդիկ, նրանք, ովքեր ապրանքներ են ներմուծում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն՝ անդրադառնալով դրամի արժեզրկմանը: Ըստ նրա՝ տեղական արտադրողի համար դրամի թուլացումը ձեռնտու է, բայց նրանք, ովքեր ներմուծում են ապրանքներ, նրանք կարող են իրենց ապրանքները որոշակի թանկացնել:

՛՛Դրա համար պիտի այս քաղաքականությունը հիմք հանդիսանա ու ծառայի նրան, որ այն ընկերությունները, որ զբաղվում են մեծաքանակ ներմուծումներով, զբաղվեն ներմուծմանը փոխարինող տեղական արտադրությամբ, ոչ թե գնան, ուրիշի ապրանքը բերեն, այստեղ վաճառեն, այլ իրենց արդեն կուտակած միջոցներով այստեղ կազմակերպեն այդ բերվող ապրանքների արտադրությունը՛՛,-նկատեց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ ամանորի նախաշեմին սրանից կօգտվեն, ու թանկացումներ կլինեն, ապա մեր զրուցակիցը շեշտեց. ՛՛Եթե կլինեն թանկացումներ, պիտի Կառավարությունը քայլեր կատարի, և նրանք, ովքեր հանիրավի քայլեր կանեն, ՏՄՊՊՀ-ը պիտի սանկցիաներ կիրառի, կամ թանկացրած գումարի իննսուն տոկոսը, որպես հավելյալ գումար, գանձվի նրանցից, որ չգնան այդպիսի գայթակղությունների՛՛: Սաֆարյանի խոսքով՝ այդ գայթակղությունները երբեմն աստղբաշխական թվերի են հանգեցնում:

՛՛Ի՞նչ է նշանակում՝ ապելսինը բերում են Ալժիրից ու Հունաստանից, այստեղ ավելի էժան է վաճառվում, քան Գառնիից բերած  խնձորը, ի՞նչ աշխատանք են կատարում տեղական միրգը շուկա հանողները, որ նման գներ լինեն: Կյանքն այնպիսի պայմաններ է ստեղծել այդ գյուղացիների համար, որ նրանք ուզում են իրենց փոքրաքանակ մթերքը վաճառելով իրենց բոլոր խնդիրները լուծել, բանկային տոկոսները վերադարձնել, երեխայի կրթության հարց լուծել և այլն:

Այս իրավիճակն ընդհանուր սոցիալական խնդիր է, որ պիտի լուրջ ուսումնասիրվի ու տնտեսական քաղաքականության մեջ էլ պիտի այնպիսի շտկումներ մտցվեն, որ շեշտադրումները գնան տեղական արտադրության ընդլայնմանը, որ մենք ունենանք մասսայական աշխատատեղեր, բարձր աշխատավարձեր, արտահանման խթանման քաղաքականությունն ավելի արդյունավետ դառնա: Այս դեպքում ամեն մի գյուղացի իր մի կիլոգրամ խնձորը չի ուզենա աստղաբաշխական գներով վաճառել՛՛,-եզրափակեց Վազգեն Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ