25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ տեսք ունի Ազգային ժողովի կազմը. «Ժողովուրդ»

. Երեկ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուների կողմից մանդատներից հրաժարվելու գործընթացը։ Ըստ այդմ, ՔՊ-ից պատգամավորական մանդատից հրաժարվել է 17 անձ , իսկ «Հայաստան» դաշինքից՝ երեքը։ ՔՊ ցուցակից հրաժարվածները հիմնականում մարզպետներ են կամ այն անձինք, որոնք առաջիկայում պաշտոններ կստանան գործադիրում։

Ըստ այդմ, Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնց մեջ շատ են նորեկները՝ ոչ միայն ընդդիմադիր ուժերից, այլ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ ՔՊ-ից այս անգամ խորհրդարան չեն գնա Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը եւ Հակոբ Սիմիդյանը։ Նարեկ Մկրտչյանն ու Արմեն Փամբուկյանն էլ
կպահպանեն իրենց պաշտոնները։

Խորհրդարանի ՔՊ-ական նորեկներից են՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Մելքոնյան, Հակոբ Արշակյան, Էդուարդ Աղաջանյան, Վիգեն Խաչատրյան, Զարուհի Բաթոյան, Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Հասմիկ Հակոբյան։

«Հայաստան» դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշինքի անդամներ Ալեքսանդր Խաչատուրյանն ու Մարիաննա Եփրեմյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակից ոչ ոք չի հրաժարվել մանդատից, եւ առաջին 7 համարներ Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տիգրան Աբրահամյանը կվերցնեն իրենց մանդատները։

Հավելենք, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը. այն տեղի կունենա օգոստոսի երկուսին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ