Նախարարը ոչ նեղսրտած է, ոչ վիրավորված

”Վիրավորվածությունը քաղաքականության մեջ որոշիչ և կարևոր հանգամանք չէ՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե վիրավորված չէ, որ ՛՛Վարչական իրավախախտումների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը չընդունվեց ԱԺ-ի կողմից: ՛՛Ազգային ժողովը մերժել է, բայց Կառավարությունը նպատակահարմար է գտնում ևս մեկ անգամ ներկայացնել այդ կարգավորումները, որովհետև մենք դա կարևոր ենք համարում՛՛,-ասաց նա:
Ի դեպ, այս նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը շեշտեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված օրինագծի հետ պետք է ներկայացվի նաև նախագծի ազդեցության գնահատականը և ամփոփաթերթը:
Սակայն Հովհաննես Մանուկյանը նեղսրտած չէ և լրագրողներին կոչ է անւոմ այդ թեմայով պրովոկացիներ չանել: