02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դրանց նմաններին «պոլի շորի» նման օգտագործում են ու դեն նետում»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տղամարդ եղեք, անցողիկ է ամեն բան։

Մեր քաղաքական համակարգի ամենամեծ խնդիրներից են անսկզբունքային, «ով էշ՝ նա փալան», անհայրենիք, նյութապաշտ ու «խաղեր» տվող «գործիչները»։

Դրանց նմաններին «պոլի շորի» նման օգտագործում են ու դեն նետում։

 
Նրանք եղել են նախկինում, նրանք շատացել են այսօր ու դժբախտաբար կբազմանան նաեւ վաղը։

Սրանց նմանները ոչ հայրենիք ունեն ու ոչ էլ արժեքներ։

Սրանց համար կարեւորը «շեֆերին» մոտ լինելն է, անկախ նրանից ո՞վ է նա ու ի՞նչ հաճախականությամբ է փոխվում։

Ես դեմ եմ կույր առաջնորդապաշտությանն ու կուսակցամոլությանը, բայց հազարապատիկ մերժում եմ շողոքորթությունն ու մորթապաշտությունը։

Ինձ խիստ քննադատող, բայց սկզբունք ունեցող մարդկանց հանգիստ ընկալում եմ, բայց կուլիսային առեւտուր անող, կշեռքի ծանր կողմը միշտ թեքվող ու անցած ճանապարհը «30 արծաթով» ուրացողներին՝ երբեք։

Տղամարդ եղեք, ամեն ինչ անցողիկ է»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ