25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հերթը հասնում է միջազգային կառույցներում ներկայացուցիչներին. «Փաստ»

Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն նշել է, որ իշխանությունները լուրջ փոփոխություններ են ուզում անել դիվկորպուսում։ Մասնավորաբար նշել էինք, որ առաջիկայում տեղի կունենա շուրջ 25 դեսպանի փոփոխություն։ Երեկ արդեն փաստացի դրվեց գործընթացի սկիզբը. մասնավորաբար ՀՀ նախագահի հրամանագրով կատարվեցին որոշ դեսպանների փոփոխություններ։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, գործընթացն առաջիկայում ավելի լայն բնույթ է ստանալու։ Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բացի դեսպաններից, փոփոխություններ են սպասվում նաև միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչների կազմում։ Ըստ տեղեկության, արդեն իսկ ծանուցագրեր են ուղարկվել մի շարք լուրջ միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչների գրասենյակներ՝ տեղեկացնելով, որ նրանք անժամկետ հետ են կանչվելու Երևան, իսկ նրանց հետագա պաշտոնավարման հարցը մնում է անորոշ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ