20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Միջազգային հանրության դարդ ու ցավը չի կտրվել, որ մեկին պաշտպանի, մյուսին դատապարտի

”Ես օգոստոսյան դեպքերին քննադատել եմ Արտաքին գործերի նախարարության գործունեությանը, որովհետև ստեղծված իրավիճակում Պաշտպանության նախարարությունն էր իրականացնում դրա պարտավորությունները, բայց այս անգամ երկու նախարարություններն էլ ճիշտ աշխատեցին: Գուցե ԱԳՆ-ն ունեցավ թերություններ, բայց սա այն նախարարությունն է, որը պետք է կուլիսներում գործի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ադրբեջանական կողմից խոցված ուղղաթի ու դրա վերաբերյալ ԱԳՆ-ի քայլերի մասին:

՛՛Սա ֆուտբոլային խաղ չէ, պատերազմական գործողություն է, և կրակի տակ իրականացվող գործողությունները նախապատրաստական փուլ են պահանջում: Այժմ հետաքննությունն ընթացքի մեջ է, և բոլոր հարցերի պատասխանը կստանանք դրանից հետո՛՛,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա, Ա. Արզումանյանի խոսքով, բնական է, որ մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտեր Ադրբեջանին. ՛՛Բայց պետք է հասկանանք, որ միջազգային հանրության դարդ ու ցավը չի կտրվել, որ մեկին պաշտպանի, մյուսին դատապարտի: Ամեն դեպքում, հայտարարությունների տողատակերում կարող ենք կարդալ, թե ով է դրանց իրական հասցեատերը: Սա հենց դիվանագիտական լեզու է կոչվում՛՛,- հավելեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ