09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էրդողանը որոշել է ժխտել Ցեղասպանությունը նաև գիտական հենքի վրա. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Էրդողանը որոշել է ժխտել Ցեղասպանությունը նաև գիտական հենքի վրա։
 
Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ստամբուլի համալսարանի ենթակայությամբ ստեցծվելու է «Ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցանքների միջազգային ինստիտուտ»։
Նախկինում, Թուրքիայում պետական մակարդակով ստեղծվել էր հատուկ հաստատություն, որը զբաղվում էր հայերի, հույների և ասորիների դեմ, Օսմանյան կայսրության գործած Ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ։
 
Վստահ կարող ենք ասել, որ այս նոր հրամանագրով, փորձելու են պատմագիտական հենքեր ստեղծելով, ամրապնդել 1915թ. Հայոց Ցեղասպանության՝ թուրքական ժխտողական քաղաքականության գործող մեխանիզմները»։
May be an image of text that says '15 Temmuz 2021 PERŞEMBE Resmî Gazete CUMHURBAŞKANI KARARI Sayı 31542 Karar Sayısı: 4297 Istanbul Üniversitesi Rektörlüğüne bağlı olarak Uluslararası Soykırım ve İnsanlığa Karşı Işlenen Suçlar Enstitüsü kurulmasına, 2809 sayılı Yükseköğretim Kurumları Teşkilatı Kanununun ek 0 uneu maddesi gereğince karar verilmiştir. 14 Temmuz 2021 Recep Tayyip ERDOĞAN CUMHURBAŞKANI'
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ