04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քաջարանի ձերբակալված քաղաքապետի դուստրը դիմել է միջազգային հանրությանը

Քաջարանի ձերբակալված քաղաքապետի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, դիմել է միջազգային հանրությանը։

«Իմ հայրը քաղբանտարկյալ է։ Մի քանի օր առաջ, ինչպես եւ շատ այլ մարդկանց իմ երկրում, ձերբակալեցին իմ հորը»,- ասել է նա։

«Միակ պատճառն այն է, որ նա հրաժարվել է ընդունել այն ռեժիմը, որը ներկայում կառավարում է մեր երկրում։

Վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ հայրս պաշտպանում էր մեր սահմանները։ Նա մարտնչել է մինչեւ վերջ։ Իսկ ի՞նչ ստացանք մենք փոխարենը։ Իշխանություններն անօրինական հրաման են տվել ձերբակալելու իմ հորը։ Կարծելով, թե այդ կերպ կարող են ստիպել նրան լռել»։

«Ես ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, որովհետեւ ինձ այլեւս անվտանգ չեմ զգում իմ երկրում։ Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ընտանիքը նորից միասին լինի։ Ես ցանկանում եմ, որպեսզի իմ երկիրը նորից միասին լինի։ Բայց առայժմ ինձ պետք է ձեր ուշադրությունը»,- ավելացրել է նա։

Դատարանի որոշմամբ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառվել է 2 ամսվա կալանավորում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի անդամ Ելիզավետա Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին ներկայացվել է մեղադրանք Հայաստանի Քր.օր. 38-178 հոդվածի 3-րդ մասի, հոդված 311-ի 4-րդ մասի, 154.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Մանվել Փարամազյանը մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով իր դեմ սանձազերծված քաղաքական հետապնդումների մաս։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ