Եթե բացեր կան կլրացնենք. նախարարը՝ նախկին նախարարին
_1417073920.jpg)
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագծերի փաթեթ, որի արդյունքում անվավեր պետք է ճանաչվի տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:
Ըստ որոշման՝ այն քաղաքացիները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի մասին, չեն պարտավարվում վճարել տուգանքը:
Նախագիծը մեկ դրույթ ևս պարունակում է՝ վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների չափի ավելացման վճարման պարտականությունից:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նկատեց, որ կանոնակարգով սահմանաված օրինագծի հետ պետք է ներկայցվեն նաև նախագծի ազդեցության գնահատականը և ամփոփաթերթը, որոնք բացակայում են:
Հովհաննես Մանուկյանը նշեց, որ եթե բացեր կան, իրենք կլրացնեն: