06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մամայիս հաճախորդն էր, այդ օրը ինձ ուղարկեց գործի. նախկին մարմնավաճառի խոստովանությունը

Հիշողությունները միշտ էլ մարդուն տանում են հեռու….տանում ու մերձեցնում են ապրած պահին ու հայացքը դառնում է հենց հիշողության թարգմանը:

Մայան անակնկալ պայծառացավ: Հիշեց իրեն հանդիպած՝ միակ նորմալ մարդուն:

՛՛Մամայիս հաճախորդն էր: Մամաս շաքարով հիվանդ է ու շատ հաճախ էլ ինում, որ չի կարողանում սպասարկել հաճախորդին: Այդ օրն էլ վատ էր, բայց չէր կարա բաց թողեր կլիենտին՝ հարուստ մարդ էր: Իրա փոխարեն ինձ ուղարկեց….գնացի՛՛,-պատմեց: Այդ պահին նկատեցի որ աղջկա  աչքը մի քիչ շիլ է ու հուզումից մի տեսակ կիսախուփ է դառնում:

՛՛Առանց լինզաների եմ, ես սովորաբար օպտիկական և գունավոր լինզաները միասին եմ դնում…ինչ անեմ խնդիր ունեմ, իսկ բաց գույնի աչքերը ավելի շատ են գրավում՛՛,-կարծես թե հայացքիս արձագանքեց Մայան:

Ես խնդրեցի, որ նա շարունակի պատմել: Մայան արդեն ինձ վստահում էր ու պատմեց.՛՛ 50 անց տղամարդը ինձ տեսնելով անակնկալի եկավ: Ասեց՝ աղջի ջան դու ո՞վ ես: Ես անկեղծացա ու պատմեցի, որ մորս փոխարեն մ եկել: Նայեց, նայեց ու մի տեսակ խղճաց: Մի երկու ժամ խոսեցինք՝ հաց կերանք: Դէ՛ ես խմեցի ու ծխեցի նաև: Ոչ մի բան չեղավ դրանից բացի: Ինձ նորմալ վճարեց ու ճանապարհեց… բա….էս էլ ուրախ դեպք իմ կյանքից՛՛:

Մայաի աչքերում հայտնված ժպիտը այնպիսին էր, որ հասկացա սա նրա կյանքում եղած եզակի նորմալ երևույթներից էր…

՛՛Դրանից հետո ուզեցի գտնել իմ հորը, ինձ թվաց , որ կարամ նորմալ կյանք վերադառնամ՛՛,-ասաց Մայան:

Սկիզբը այստեղ:

Շարունակելի…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ