05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կար ժամանակ, երբ ունեինք պետություն, և Սահմանադրության օրը խորհուրդ ուներ, իմաստ ուներ նշել և արժևորել. Արտակ Զաքարյան

Կար ժամանակ, երբ ունեինք պետություն, և Սահմանադրության օրը խորհուրդ ուներ, իմաստ ուներ նշել և արժևորել. Որովհետև, այն հայոց պետականության կայացման ազդարարներից, հիմնասյուներից մեկն էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2018թ-ից հետո, հուլիսի 5-ը վերածվել է սովորական օրացուցային ձևականության։

1995թ. հունիսի 1-ին տեղի ունեցած մի շատ սովորական իրադարձություն, արդեն երեք տարուց ավելի է խժռում, ավիրում, կործանում է հայ ժողովրդի համար կարևորագույն, թանկ և նվիրական բոլոր տոներն ու հիշատակի օրերը։ Դատեք ինքներդ։

Ինչպե՞ս նշել հուլիսի 5-ը՝ պերմանենտ ոտնահարվող սահմանադրության պայմաններում։

Ինչպե՞ս նշել սեպտեմբերի 21-ը՝ օկուպացված սահմաններով և օտարի ոտքի տակ թավալ տվող կապիտուլյանտներով։

Ինչպե՞ս նշել հունվարի 28-ը, երբ բանակից մնացել է միայն какой-нибудь պաշտպանության նախարար ու ԳՇ պետ, իսկ քո երկրի անվտանգության երաշխավորը ռուսական տրիկալորն է։

Ինչպե՞ս նշել մայիսի 9-ը, երբ այդ օրը ամենաշատն ես հայհոյում կապիտուլյանտին ու նրա աջակիցներին՝ վաճառված հաղթանակի ու կորսված հայրենիքի համար։

Ինչպես նշել մայիսի 28-ը (առաջին Հանրապետության օրը) երբ ՀՀ երրորդ հանրապետությունն է արդեն գոյաբանական վտանգի մեջ։

Ինչպե՞ս ոգեկոչել Հայոց մեծ Եղեռնի զոհերին, երբ քո իսկ ընտրած կապիտուլյանտներն են կասկածվում Ցեղասպանությունը ժխտողների գործիքը լինելու մեջ։

Ավելի արդար, ազնիվ ու բարոյական կլիներ սգո օրեր հայտարարվեին հունիսի 1-ը, մայիսի 8-ը (ԱԺ-ն կապիտուլյանտին ընտրեց վարչապետ), նոյեմբերի 9-ը (կապիտուլյացիայի օր), դեկտեմբերի 9-ը (2018թ. ԱԺ ընտրություններում թրքահպատակ տականքը հավաքեց բացարձակ մեծամասնություն՝ կործանելով պետությունը) և հունիսի 20-ը՝ որպես համազգային խայտառակության օր։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ