12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Վիճարկում ենք սկզբունքների խախտման հիմքով»․ «Պատիվ ունեմ»-ը դիմում է ՍԴ

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած «Պատիվ ունեմ» դաշինքը եւս այսօր դիմելու է ՀՀ սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Դիմումի քննության ընթացքում դաշինքը ներկայացնելու է ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Վիճարկում ենք սկզբունքների խախտման հիմքով։ Մանրամասները բուն դատավարության ժամանակ կներկայացնենք։ Ազատության եւ հավասարության սկզբունքների մասին ենք մատնանշելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը՝ չցանկանալով այս պահին մանրամասներ ներկայացնել։

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետն այսօր է։ Դիմումներ են ներկայացրել նաեւ խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը, ինչպես նաեւ ընտրական շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» եւ «Զարթոնք» կուսակցությունները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
aravot.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ