12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արթուր Վանեցյանը դիմում է ներկայացրել՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ խորհրդի կազմից դուրս գալու մասին

Արթուր Վանեցյանը դիմում է ներկայացրել՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի կազմից դուրս գալու մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպությունը։
«Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվեց խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվեց բավարարել խնդրանքը։

Նիստում անդրադարձ եղավ երկրում ծավալված քաղաքական զարգացումներին, հույս հայտնվեց, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։
Որոշվեց նաև կազմակերպության հետագա անելիքները, այդ մասին կլինի առանձին հայտարարություն»,- նշված է հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ