22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն Դումանյանի մանդատը հանձնեց Մանասե Թադևոսյանին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` 2012թ. հունիսի 26-ի ՛՛Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Դերենիկ Հրանտի Դումանյանի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին՛՛ արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ավագանու անդամի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մանասե Աշիկի Թադևոսյանին տալու վերաբերյալ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

 Հերթական նիստում, հաշվի առնելով Շիրակի մարզի Գյումրի և Լուռու մարզի Վանաձոր համայնքները ընդգրկող ընտրատարածքներում տվյալ համայնքների ընտրողների թիվը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Գյումրի քաղաքային համայքնում 2012թ. սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների կազմակերպման և անցկացման լիազորությունը վերապահել Գյումրի համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայքնում ընտրություների կազմակերպման և անցկացման լիազորությունը` Վանաձոր համայնքի առավել թվով ընտրողներ ունեցող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

 Նիստում ՛՛Ընտրություններ՛՛ ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով սահմանվել է 2012թ. օգոստոսի 5-ի Արագածոտնի մարզի Թալին համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2012 թ. հուլիսի 16-ից 18-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ