24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որտե՞ղ փնտրել երջանկություն

Մարդիկ ամենուր ինչ-որ բան են փնտրում։ Այն, ինչ իսկապես փնտրում ենք կոչվում է երջանկություն: Այնուամենայնիվ, շատերը չունեն երջանկություն, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն:

Երջանկության ոսկե ուղին թերևս անձնվիրությունն ու սերն է․ սեր, որը հոգատարություն, ջերմություն և որոշակի գթություն է առաջացնում յուրաքանչյուր կենդանի հոգու համար: Սերը երջանկություն տանող ուղիղ ճանապարհն է, ինչի շնորհիվ մարդկային հոգին հարստանում է, լցվում անբացատրելի մի զգացումով, որը ամեն վայրկյան ստիպում է ապրել կյանքը և գնահատել յուրաքանչյուր վայրկյանը: Գուցե շատերին անսովոր ու անհասկանալի թվա, բայց երջանիկ մարդը պետք է պատրաստ լինի ներողամտություն և հարգանք ցուցաբերել նույնիսկ իրեն վատը կամեցողների հանդեպ, քանզի սա է մարդ կոչվելու ամենակարևոր պայմաններից մեկը:

Մեր երջանկության մեծ մասն իրականում «անձնական վերահսկողության տակ է»: Երջանկություն ձեռք բերելը սովորաբար ներառում է երկարատև ջանքերի գործադրում: Շատերս երջանկությունը փորձում եք փնտրել ժամանակավոր հաճույքների մեջ, կամ իրերի մեջ, չգիտակցելով, որ այն ընդամենը ակնթարթ է տևելու, իսկ հարատև երջանկությունը համաձայնեք, որ գալիս է նրանից, թե ով եք դուք, այլ ոչ թե՝ ինչ ունեք դուք։

Երջանկության ճշմարիտ ուղին, կապված է հոգևոր և բարոյական կատարելագործման հետ: Քրիստոնյայի համար ամենամեծ երջանկությունը Քրիստոսին ճանաչելն է և Իր հետ անհատական հարաբերություն ունենալը։ Այդ հարաբերությունը հիմնված է կենդանի շփման վրա. մենք աղոթքով դիմում ենք Տիրոջը, իսկ Նա պատասխանում է մեզ Աստվածաշնչի կամ կյանքի տարբեր հանգամանքների միջոցով։ Ամեն օր ասեք ինքներդ ձեզ, որ դուք երջանիկ եք, քանի որ Տերը ձեզ հետ է ու Նրա ներկայությունը վայելելուց ավելի մեծ երջանկություն չկա աշխարհում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ