17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆինանսական ցնցում. երբ սպասել նոր կաթված. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. 

՛՛Հայաստանի ֆինանսական շուկան երեկ կայուն էր՝ երկու-երեք օրերի կտրուկ վայրիվերումներից և ցնցումներից հետո: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ սահմանվել է դրամի նոր փոխարժեք արտարժույթների համեմատ՝ դրամն արժեզրկվել է, ինչն էլ հայտարարվեց, այսպես ասած, ՛՛երկնային բարիք՛՛, որի մասին հայտարարություն էր տարածել Կենտրոնական բանկը: Այդ հայտարարության մեջ շատ ուշագրավ էր մի ձևակերպում՝ ՛՛վերջին օրերին փոխարժեքի ճշգրտումը՛՛: Այդպես էլ պարզ չեղավ, թե ով էր ՛՛ճշգրտում՛՛ փոխարժեքը, և այդ ինչպես պատահեց, որ հենց Կենտրոնական բանկը հայտարարեց, որ կարծում է ՛՛ճշգրտված՛՛ փոխարժեքը արդեն այն է, ինչ պետք է, իրավիճակը կայունացավ:

Թվում է, թե կայունացումից հետո խնդիրը հարթվեց, վերացավ, ոչ ոք այլևս չի խոսի դրա մասին, և ամեն ինչ շատ շուտով կմոռացվի, մինչև հաջորդ ցնցում: Եվ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի, որովհետև այդպես է եղել նախորդ բոլոր ցնցումների դեպքում, իսկ այդպիսիք եղել են մի քանի անգամ: Ցնցումների ընթացքում աժիոտաժ, խուճապ, տագնապ, իսկ մի քանի օր հետո լռություն, ոչ ոք չի հետաքրքրվում ֆինանսական շուկայով, ոչ ոք չի հետաքրքրվում դրամավարկային քաղաքականությամբ, ֆինանսական շուկայի միտումներով, որևէ մեկին չի հետաքրքրում, թե ֆինանսական համակարգը որքանով է հարստացել նորանոր ցնցումներից ապահովագրվելու մեխանիզմներով:

Հայաստանի ֆինանսական քաղաքականությունը երևի թե ավելի փակ է, քան ասենք` ղարաբաղյան հարցի վերաբերյալ քաղաքականությունը: Այսինքն` այստեղ պետական գործողություններից ավելի շատ բան է հայտնի հասարակությանը, շարքային քաղաքացիներին, քան ֆինանսական քաղաքականությունից: Մինչդեռ ֆինանսական համակարգը որևէ երկրի համար պակաս կարևոր չէ, քան արտաքին անվտանգությանը վերաբերող որևէ քաղաքական հարց: Իսկ պարբերական ցնցումները վկայում են, որ Հայաստանի ֆինանսական համակարգը, մեղմ ասած, չափազանց խոցելի է, ինչի պատճառն էլ անկասկած այն է, որ համակարգը, ֆինանսական քաղաքականությունը պարզապես փակ է, հաշվետվողական չէ, ենթակա չէ քաղաքացիական վերահսկողության, գտնվում է ընդամենը մի քանի անձանց ենթակայության և որոշումների ներքո”:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ