Արտառոց դեպք Արմավիրի մարզում. Ժողովուրդ
_1416975962.jpg)
Նոյեմբերի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում: ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշված օրը՝ երեկոյան, գազալցակայանի մոտ երեք տղամարդ լեզվակռիվ են ունեցել Նոր Արմավիր համայնքի ճանապարհին գտնվող գազալցակայանի հերթափոխի պետ Սուրեն Սուքիասյանի հետ:
Ըստ գազալցակայանում հավաքված մարդկանց՝ երեք տղամարդու և գազալցակայանի հերթափոխի պետ Սուրենի վիճաբանությունը սկսվել է ավտոմեքենայի վարելու հարցի շուրջ, որից հետո Արմավիր համայնքի երեք բնակիչները ծեծի են ենթարկել գազալցակայանի հերթափոխի պետ Սուրեն Սուքիասյանին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: