01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանի «դեմբել սաստավը» ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է. «Հրապարակ»

«Ընտրությունների պաշտոնական արդյունքների մասին դեռ ԿԸՀ-ն որոշում չունի, սակայն իշխող թիմի պատգամավորների շրջանում աննախադեպ իրարանցում է՝ ով որ աշխատասենյակն է զբաղեցնելու։ ԱԺ-ում 2 օր է՝ Փաշինյանի «դեմբել սաստավը» ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է․ քննարկում են, թե ով որ հանձնաժողովում, միջազգային խմբերում է ընդգրկվելու, դրանցից որն է գործուղումների ավելի մեծ հնարավորություն տալիս։

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է որոշելու, թե ով որ հանձնաժողովն է ղեկավարելու։ Օրինակ՝ այնքան էլ գոհ չեն պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, եւ հնարավոր է՝ նա չղեկավարի հանձնաժողովը։ Եթե Նազելի Բաղդասարյանը գործադիր չգնա, ապա հնարավոր է, որ հենց նրան էլ վստահեն։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ են փնտրում, քանի որ Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է գործադիր՝ արտգործնախարարի պաշտոնին։ Նրան փոխարինող չեն գտնում»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ