03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:

Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են “քվեարկացնել” ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայմաան է նման քվեարկության դեպքում:

Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:

Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:

Այսպիսով՝ փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:

Հրավիրում եմ դիտորդների և զլմների ուշադրությունը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ