06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ձեր նախընտրականը մի գաղափարով կտրեմ։ Էրդողանը գնալու է Շուշի…». Թևան Պողոսյան

 

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անվտանգություն բառը դարձել է մոդայիկ, բայց դրա իմաստը, ընկալումը, կենսագործումը պարզապես չեն երևում։

Լավ, ձեր նախընտրականը մի գաղափարով կտրեմ։ Էրդողանը գնալու է Շուշի։ Թե ինչ է դա իրենց համար և ինչպես կօգտագործեն դա նրանք, կարելի է ենթադրել: Իսկ մե՞նք ինչ ենք անում:

Դե պատկերացրեք, որ այդ նույն օրը ՀՀ բոլոր Նախագահները հրավիրվեին Ստեփանակերտ։ Մի անգամ 2019-ի Համահայկական խաղերի համար էի ասել, նաև հիմա եմ ասում` այո´, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանն այդ նույն օրը լինեն Ստեփանակերտում և իրենց խոսքն ասեն աշխարհի հայությանը` միասնական ռիսկ վերցնելու և միասնական քաղաքական ազգ դառնալու մասին։

Դե հա էլի կասեք ռոմանտիկ, բայց այդ անվտանգություն ասածը օդից չի նվիրվելու մեզ։ Իսկ եթե նպատակը լինի, վստահ եմ, որ կգտնվեն նաև իրականացման ճիշտ քայլերը։

 

Անգործությունը երբեք անվտանգություն չի ավելացնում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ