02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով. Աշոտ Փաշինյան

Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան, պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով, միշտ պատրաստ եմ եղել և կլինեմ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը:

 

«Որոշ քաղաքական շրջանակներ, շահարկելով այս թեման, կարծում են, որ մեր համար սեփական եսը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում: Էնտեղ, որտեղ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայրենիք, կա ապագա մենք չունենք կարմիր գծեր, պատրաստ ենք կռվել, զոհվել, զոհաբերել ինքներս մեզ: Նրանց բոցաշունչ ելույթները, անշուշտ, պետք է նշանակեն, որ նրանք գիտեն իրատեսական գեթ մեկ տարբերակ «գործարքը» իրականացնելու, ինչը ես ինքս երբեք չեմ իմացել, հենց այդ պատճառով լռել եմ պատրաստակամությանս մասին: Եվս մեկ անգամ ասում եմ՝ պատրաստ եմ ամեն պահի: Թող զբաղվեն, այլ դեպքում նրանց ելույթներն ու արտահայտությունները լոկ էժանագին շանտաժ են, որոնք փորձում են, բայց երբեք չեն կարող կասկածի տակ դնել մեր ազնվությունը, ամենը զոհելու մեր պատրաստակամությունը:
Վիվա ռեվալուցիա», – գրել է Աշոտ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ