24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանը պատրաստ է քննարկել հայ բնակչության վերադարձը Լեռնային Ղարաբաղ». ադրբեջանցի պաշտոնյա

Բաքուն չի բացառում հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տները, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո մնացել են այն տարածքներում, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողությանը:

Այս մասին Известия պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի տեղահանվածների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռովշան Ռզաևը` ընդգծելով, որ տարածքների փոխանցման մասին խոսք չկա:

 

«Մեր երկիրն ամենաբարձր մակարդակով բազմիցս հաստատել է նախկին ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) հայ բնակչության` Ադրբեջանի տարածքում ինտեգրման վերաբերյալ իր պատրաստակամությունը: Բայց տարածքում բնակվելու իրավունքը չպետք է փոխարինվի տարածքներն օտարելու իրավունքով: Ուստի ձեր հարցի պատասխանն այո է, նրանք (հայերը) կարող են մեզ հետ ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի քաղաքացի, ինչպես ապրում էին մինչ հակամարտությունը»,-նշել է պաշտոնյան:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք անվտանգության երաշխիքներ կան վերադառնալ ցանկացող հայերի համար, Ռովշան Ռզաևը շեշտել է, որ պետությունը, նրա սահմանադրությունը և օրենքները դրա երաշխավորն են Ադրբեջանում բնակվող բոլոր մարդկանց համար:

 

«Եվ այս ամենի երաշխավորը մեր երկրի նախագահ Իլհամ Ալիևն է», – եզրափակել է հանձնաժողովի ղեկավարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ