03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լավ, բա դուք նամուս չունեք

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան հանրագրում պատասխանել է հարցին, թե ինչու իրենք չեն միանում եռյակի հանրահավաքներին:

՛՛2008 թ-ի նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահական ընտրությունների մշտական մասնակից ու մշտական պարտվող Արամ Հարությունյանը (Նուռ) իր նախընտրական հոլովակի 90 տոկոսը նվիրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին… Մի քանի րոպե տևող նախընտրական հոլովակում, եթե հիշողությունս չի դավաճանում, Տեր-Պետրոսյանի ընտրվելու պարագայում, Հայաստանը կուլ էր գնում Ադրբեջանին, իսկ այդ օրերի ողջ ընդդիմությունը նկարագրվում էր ադրբեջանա-թուրքական լրտեսներ:

Հիմա, մեզ պարբերաբար լրագրողները զանգում և հարցնում են, թե ինչի՞ չենք մասնակցում եռյակի հանրահավաքին… Ժողովուրդ, կողմնորոշվեք, հիմա գնանք Նուռի հետ որ ի՞նչ անենք… Հետաքրքիր է, թե Տեր-Պետրոսյանն ու իր չափից ավելի սկզբունքային թիմը ո՞նց է բարևելու, նույն հարթակում կանգնելու Նուռի ու մնացածների հետ… Լավ, բա դուք նամուս չունեք, դրան ու դրա նմաններին հարցնելու՝ այ մարդ, մեզ շպիոն էիր ասում, բա մեզ հետ ի՞նչ գործ ունես…՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ