17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսկ խոցված ուղղաթիռի մասին Լա Մանշի ափին որևէ նորություն ունե՞ն… Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը՛՛ գրում է. ”Այն պահվածքը, որ վերջին օրերին դրսևորեց ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ղեկավարած առաքելությունը, այլ կերոյ, քան զավեշտ, դժվար է անվանել: Այդ առաքելությունը ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկում է իրականացնում պարզելու համար, թե արդյո՞ք շփման գծում ինչ-որ ռազմական ակտիվություն կա և արդյո՞ք հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում:

Եվ ահա, երեքշաբթի օրը Կասպշիկի առաքելությունը դիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական շփման գծի Ասկերանի հատվածում և հայտարարել, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ամեն ինչ, իհարկե, նորմալ կլիներ, եթե չլիներ մի փոքրիկ բայց: Մենք բոլորս գիտենք, որ ընդամենը 20 կիլոմետր այն վայրից հեռու, որտեղ Կասպշիկն ու իր խումբը դիտարկում են իրականացրել, ըստ էության, մարտական գործողություններ են ընթանում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև, և այդ իրավիճակը կապված է ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հետ:

Ինքը Կասպշիկը, այս իրավիճակը բացատրել է նրանով, որ դիտարկման տեղերը համաձայնեցվում են նախապես, և տվյալ հատվածում դիտարկում անելու պայմանավորվածությունը ձեռք բերված է եղել նախքան ուղղաթիռի հետ կապված միջադեպը:

Եթե պարոն Կասպշիկը խաշի մեծ երկրպագու չէ, իր հայրենի Եվրոպայից անհանգիստ Կովկաս հասնելու կարիք չուներ: Նա, օրինակ, կարող էր հայ-ադրբեջանական հակամարտության նույնպիսի անվտանգ մշտադիտարկում իրականացնել Վիսլայի ափերին, ավստրոհունգարական սահմանի վրա. Լա Մանշի նեղուցը կարող է դիտարկել, հետաքրքիր է, այնտեղ հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվո՞ւմ են, թե ոչ: Իսկ խոցված ուղղաթիռի մասին Լա Մանշի ափին որևէ նորություն ունե՞ն”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ