24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դաշի՞նքն է թաքուն միջոցառում անում, թե՞ իշխանությունն է ամեն կերպ փորձում հանրությունից թաքուն պահել այդ միջոցառումը․ Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար, ԲՀԿ-ական հայտնի տասովիշկների դինաստիայի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իբր «Հայաստան» դաշինքը «թաքուն» ասուլիս է անց կացնում, որի մասին տեղյակ են բացառապես. «Քոչարյանի նեղ ընտանեկան տիրույթում գտնվող լրատվականները»։
Վերջում էլ, թե բա՝ «Քոչարյանը վախենում է ջախջախիչ պարտությունից»։

Այսօրվա ասուլիսին ներկա էին 30-ից ավել լրատվականներ, որոնց շարքում էր, օրինակ, «Ազատությունը», «Ժողովուրդ» օրաթերթը, Armenpress-ը և այսպես շարունակ։

Ստացվում է, իշխանության ներկայացուցիչը այս լրատվականներին համարում է Ռոբերտ Քոչարյանի նեղ ընտանեկան տիրույթի լրատվականներ։ Դա դեռ մի կողմ։

Երեկ, ի թիվս այլ լրատվականների, դաշինքի ներկայացուցիչները կապվել էին Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի հետ, տեղեկացրել ասուլիսի մասին ու խնդրել հնարավորության դեպքում լինել ներկայացված։

Ինչ-ինչ պատճառներով նրանք այսօր չկային։ Հիմա հարց է առաջանում, դաշի՞նքն է թաքուն միջոցառում անում, թե՞ իշխանությունն է ամեն կերպ փորձում հանրությունից թաքուն պահել այդ միջոցառումը, ինչպես և երկրում կատարվելիք մի շարք բաներ։ Ամեն դեպքում, կրկին, 30-ից ավել լրատվական ներկա են եղել, մի մասն էլ աշխատել է օնլայն, այնպես որ հասարակության հետ կոմունիկացիայի խնդիր հաստատ չի եղել ու չի լինելու։
Ինչ վերաբերում է «ջախջախիչ պարտությանը», ապա միայն բարոյականության հետ լուրջ խնդիր ունեցող մարդը կարող է երկիրը կապիտուլյացիայի բերելուց հետո խոսել ինչ-որ ջախջախման մասին։ Ամոթ ա, արա, սուս մնացեք, հերիք ա։ Վերջը մեկն ա լինելու. «Մաշեցնելու ենք մինչև քոքը»։
Հանկարծ չկասկածեք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ