07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը.Էդուարդ Շարմազանով

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի
Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության
միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամներ Մարգարիտ
Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը եւ Հունաստանում,
համատեղության կարգով նաեւ՝ Կիպրոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան
Գագիկ Ղալաչյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իր եւ ՀՀ Ազգային ժողովի ու Կիպրոսի
Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության
միջխորհրդարանական հանձնաժողովի կողմից ողջունելով հյուրերի այցը Հայաստան,
բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ
հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու
արժեքային համակարգը: Նա նշել է, որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքը
Թուրքիան եւ Ադրբեջանն են՝ հավելելով, որ միասին պետք է պայքարել այդ
սպառնալիքի դեմ: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների
խորհրդարանների միջեւ համագործակցության առավել սերտացման, ինչպես նաեւ՝
միջազգային տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը, ինչն իր
խոսքում կարեւորել է նաեւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի
նախագահ Յանակիս Օմիրուն:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման
խնդրի, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ: Նա
շեշտել է, որ Հայաստանը կողմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ
կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ընթանում է խնդիրն առավել սրելու ճանապարհով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ 2015 թվականին լրանում է
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. այդ կապակցությամբ նա առաջարկել է
Կիպրոսի խորհրդարանում կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Հայոց
ցեղասպանությանը, ինչը հյուրերի կողմից սիրով ընդունվել է:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ