Մուրադովը ՊՆ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի պահանջները. հայկական կողմը էլի զիջումների կգնա
Մուրադովը Վաղարշակ Հարությունյանին է ներկայացրել Ադրբեջանի պահանջները. հայկական կողմը համաձայնել է զիջումների գնալ
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման: Նա մայիսի 24-ին եղել է Բաքվում, այնտեղ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, լսել է նրանց պահանջները և այժմ Երևանում դրանք ներկայացնելու է ՀՀ ՊՆ ղեկավարությանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:
Hraparak-ի տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ: Բանակցությունների ընթացքի մասին կտեղեկացնենք ավելի ուշ: