07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեծերը Աստծո մասին…

՛՛Պետք է Աստծուց հաջողություն խնդրել հավատի և գործերի մեջ, քանզի հավատը, հույսը և սերն Աստծո շնորհներն են, ինչպես և խոհեմությունն ու արդարամտությունը՝ ամեն ինչում: Այս ամենն Աստծո պարգևներն են , որոնք ում կամենում՝ տալիս է, և ովքեր խնդրում են , ստանում են: Աստվածային առաքինությունների մասին է ասված .

՛՛ Եթե մեկը հաց խնդրի հորից , միթե՞ նա քար կտա՛՛: Հացը խորհրդանշում է հավատը, որ կյանքի պատճառ է, իսկ քարը՝ անհավատության: ՛՛ Եւ եթե ձուկ խնդրի, մի՞թե օձ կտա՛՛: Ձուկը հույսն է, իսկ օձը՝ հուսահատությունը:

՛՛Եւ եթե ձու խնդրի, միթե՞ կարիճ կտա՛՛. ձուն խորհրդանշում է սերը, որ բոլորաձև է ու կատարյալ, իսկ կարիճը՝ ատելությունը, որ խաչթիչ է հոգու համար և ցավաբեր:

Նմանապես մարդկության Տերն ասում է.՛՛Առանց ինձ ոչինչ անել չեք կարող՛՛ (Հովհ. 15.5), քանզի ՛՛Նա է , որ հաջողեցնում է մեր մեջ կամենալն ու կատարելը՛՛ (Փիլիպ.2,13)՛՛:

Գրիգոր Տաթևացի(1346-1409), հայ փիլիսոփա, տնտեսագետ, աստվածաբան, մանկավարժ, Տաթևի համալսարանի րաբունապետ:

Նրա մատենագրական ժառանգությունը հատկորոշվում է հանրագիտարանային բազմակողմանիությամբ. եթե ՛՛ Գիրք հարցմանց՛՛, ՛՛Ոսկեփորիկ՛՛, ՛՛Գիրք քարոզության՛՛և այլ գրքեի ցանկին ավելացնենք Հոբի, Եսայու, Երգ Երգոցի, Սաղմոսների, Առակաց գրքերին վերաբերող մեկնողական բնույթի գործերը, ապա պարզ կդառնա նրա հոգևոր ժառանգության դարակազմիկ նշանակությունը հայ մշակույթի, աստվածաբանության, իմաստասիրության մտքի պատմության մեջ:

Henaran.am-ը իր  ընթերցողին ներկայացնել հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք են թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ