24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս տարածաշրջանում խաղաղության գրավականն առաջին հերթին երկրի «քաշային կարգ»-ն է, երկրի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական ոտնձգություն դառնում է անհնար, եթե ճիշտ քաղաքականություն է իրականացվում․ Ռոբերտ Քոչարյան

Այս տարածաշրջանում խաղաղության գրավականն առաջին հերթին երկրի «քաշային կարգ»-ն է։ Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

 

«Շատ կարևոր է, թե երկիրը ոնց է ընկալվում, երկրի բանակը մարտունակ է, թե ոչ, իր դաշնակիցների հետ ինչ հարաբերություններ ունի։ Այս ամենի համադրությունը ստեղծում է մի վիճակ, որ երկրի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական ոտնձգություն դառնում է անհնար, եթե ճիշտ քաղաքականություն է իրականացվում»,–նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նաև անդրադարձավ հարցին՝ ինչն է հեշտացնում և դժվարացնում իրենց աշխատանքը․ «Ի՞նչն է ինչ-որ տեղ հեշտացնում մեր աշխատանքը․ առաջին հերթին այն, որ այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց շենքում բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու հետ, պետք է համոզեն երկրի քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։ Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր։ Սա իմ խորին համոզմունքն է և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

 

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ իշխանությունները սրբություն չունեն, ստելու հետ որևէ խնդիր չունեն․ «Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում դերակատար լինելու հետ»։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտի հարցերին։ Երկրորդ նախագահն ասաց, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը, նշեց, որ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ