24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք Սյունիքի, ու առհասարակ Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար վատ ենք հասկանում»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք Սյունիքի, ու առհասարակ Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար վատ ենք հասկանում։

Կա խորքային համոզմունք, որ այսօրվա Հայաստանի եւ Թուրքիայի վատ հարաբերությունների պատճառը Ցեղասպանության խնդիրն է ու հայերի պահանջատիրությունը։ Եվ եթե մենք «պատմական հիշողության» հարցը ինչ-որ ձեւով լուծենք, ապա կարող ենք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել։

 

Իրականում հիմնական խնդիրը ոչ Ցեղասպանությունն է, ոչ էլ Արցախի խնդիրը։ Եթե այդ երկուսն էլ չլինեին, մեկ է, Հայաստան զուտ գոյությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի համար ու դա մեզանով չի պայմանավորված։

Թուրքիայի համար կա մեկ էքզիստենցիալ’ գոյաբանական խնդիր, որով պայմանավորված է Թուրքիայի գոյությունն այնպիսին, ինչպիսին որ կա’ դա քրդական հարցն է։ Քրդերը քանակապես աճում են, ի տարբերություն էթնիկ թուրքերի, ինչպես նաեւ նրանց բնակեցման տարածքներն են աճում։

Պայմանական Քրդստանն ըստ թուրքերի չպետք է արտաքին սահմաններ ունենա, այսինքն պետք է շրջափակված լինի թյուրքական «ծովով», իսկ Թուրքիան իսլամով պետք է ձուլի քրդերին’ որքանով որ հնարավոր է, ինչպես Իրանն է շիաականությամբ ինտեգրում իր ադրբեջանցիներին։ Հասկանալի է, որ Թուրքիայի արեւելյան հարեւանը պետք է Ադրբեջանը լինի, այլ ոչ թե Հայաստանը։ Այն, որ Ալիեւը Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան, դա Թուրքիայի ծրագիրն է ու թիրախը քրդերն են։

Թուրքիան այնպիսին, ինչպիսին կա, դատապարտված է կայսրական հակումներ ունենալ, այլապես կվերածվի Մարմարա ծովի շուրջը ամփոփված երկրորդական մի պետության։

Սա է Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական բովանդակությունը։

Թուրքիան Կովկասում անում է այն, ինչն անում է Սիրիայում ու դա պայմանավորված չէ Էրդողանի անձով«։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ