30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ը սկսեց կատարել պարտականությունները ԵՏՄ-ի մասով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ներառման, միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ սա կարգավորում է Եվրասիական տնտեսական միության  սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում սերտիֆիկացման  մարմինների և փորձարկման լաբորատորիաների ներառման և դուրս բերման չափանիշները, ինչպես նաև միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կանոնները` ներառելով Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ազգային համակարգերում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և լաբորատորիաների վերաբերյալ տեղեկատվության գործառույթների հետ կապված հարաբերությունները:

   Միասնական ռեեստրը կազմված է ազգային մասերից, որոնց ձևավորումը և վարումն ապահովում են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների լիազոր մարմինները: Միասնական ռեեստրի ազգային մասերը կազմված են բաժիններից, որոնք պարունակում են տեղեկություններ:

  Կառավարությունը մեկ այլ որոշմամբ հաստատեց նաև  Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերը և դրանց ձևակերպման կանոնները: 

Նախարարը նշեց, որ սա մեր պարտավորությունն է, ու լրացուցիչ կանոնակարգելու է  հարաբերությունները, որ գոյություն ունեին ԱՊՀ երկրների միջև: Սա գործելու է պայմանագրին միանալու օրվանից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ