26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պատերազմ կեղծողն ընտրություն էլ կկեղծի». Դավիթ Հարությունյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ՀՀ Արդարադատության նախկին նախարար, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն է:

Դավիթ Հարությունյանը, խոսելով Արցախում, Սյունիքում և Գեղարքունիքում տիրող լարված իրավիճակների, սահմանային լարվածությունների, ադրբեջանական զինուժի առաջխաղացումների, երկրի տնտեսական ծանր վիճակի, գործող իշխանությունների անկարողության և հանցավոր անգործության, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասել է.

 «Տպավորություն է, որ մեր ինքնաթիռն ընկնում է, իսկ մենք զբաղված ենք օդաչու փնտրելով»:

Դ. Հարությունյանը համոզված է.

  • Ինֆորմացիոն վակուումի պարագայում՝ ծնվում են կասկածներ, ալեկոծվում է հասարակությունը:
  • Սահմանին ստեղծված իրավիճակի մասին ինֆորմացիայի պակասը, ոչ թափանցիկությունն ամենալուրջ հարվածն է մեր պետականությանը:
  • Մեզ դրսից պարտադրվել են խաղի կանոններ, և մենք պետք է փորձենք կատարել լավագույն քայլերը գործող իշխանությունների ստեղծած ծայրահեղ վատ իրավիճակում:
  • Նիկոլ Փաշինյանն արտաքին ուժերի թելադրանքով կարողանում է մանիպուլյացնել հասարակությանը:
  • Մանիպուլյացիոն փայլուն տեխնիկայի օրինակ՝ պատերազմի ժամանակ Փաշինյանը կոչ արեց կամավորներին գնալ առաջնագիծ՝ քաջ գիտակցելով, որ կարձագանքեն հայրենասերները, այսինքն՝ մարդիկ, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար:
  • Փաշինյանի մանիպուլյացիոն հնարքներից ևս մեկ օրինակ՝ մարդկանց ասա այն սուտը, որին իրենք կուզենային հավատալ:
  • Հասարակությանը սև ու սպիտակի բաժանումը թուլացրեց պետությունը. Արթուր Վանեցյանի կուսակցության հետ ՀՀԿ-ի միավորումը պառակտմանը վերջ տալու քայլ է:
  • Համագործակցություն հանուն երկրի, առանց նոր բաժանարար գծերի. «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը հաշտեցման խորհուրդ ունի:

Սաթիկ Սեյրանյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ