07 Մարտի, Saturday, 2026
KFC

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:

Վարչապետը շնորհավորել է Թիեն Ըրլոնգին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և հույս հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: 

Դեսպան Ըրլոնգը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու բարեկամ երկրների կապերին նոր թափ հաղորդելու և  սերտացնելու համար:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցության զարգացմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ