24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա հանդիսացող» եզրույթները․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյան Սալիվան հեռախոսազրույցի առանձնահատկությունները․․․

Երեկ առավոտյան տեղեկացրել էի, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի հեռախոսազրույց է սպասվում: Խոսքը գնում էր Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: Այն տեղի ունեցավ երեկ երեկոյան:

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: «Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և շեշտել, որ չսահմանահատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են և սադրիչ: Նա ողջունել է երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունը և երկու ղեկավարների հանձնառությունը՝ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Բացի այդ, նա կարևորել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն՝ իրենց միջազգային սահմանը սահմանազատելու համար»։ Սա պաշտոնական հատվածը՝ ամերիկյան կողմից:

Ստացվում է, որ

1. Կա ուղիղ հաղորդակցություն կողմերի միջև:

2. ԱՄՆ-ն այլևս չի կիրառում disputed «վիճելի, վիճարկելի, վեճի առարկա հանդիսացող (ինչպես կուզեք, թարգմանեք» եզրույթները:

3. Իմ տեղեկություններով, Փաշինյանը վերջապես խոսել է նաև 907-րդ բանաձևի մասին, ինչի կարևորության վերաբերյալ բազմիցս խոսել եմ:

4. Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման համար, ինչի անհրաժեշտության մասին բազմիցս գրել եմ:

5. Հատկանշական է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սալիվանն է պրովոկատիվ որակել Ադրբեջանի գործողությունները, ոչ թե Փաշինյանը»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ