09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հասցրել են մարդուն հացադուլի. ՀՀԿ պատգամավոր /վիդեո/

”Դա ծայրահեղ քայլ է, չնայած նպատակը ազնիվ եմ դիտարկում, բայց կուզեի, որ այդ ծայրահեղության չհասցվեր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՛՛Ժառանգության՛՛ խոսնակ Դավիթ Սանասարյանի հացադուլ անելու քայլը կբերի արդյունքի: Հիշեցնենք, որ Սանասարյանը ԵԱՀԿ գրասենյակի դիմաց հացադուլ է սկսել՝ պահանջելով վերադարձնել հայ օդաչուների դիակները, ովքեր եղել են խոցված ՄԻ-24 ուղղաթիռի մեջ:

Պատգամավորը կարծում է, որ ԵԱՀԿ-ը պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի, որ ՛՛կարողանանք վերցնել զոհված մարդկանց դիակները: Մինչդեռ ապահովում է նորից նույնը, փորձում է հավասարակշռություն պահպանել հայտարարությունների մեջ՝ Ադրբեջանի կողմից ակնհայտ դեստրուկտիվ քայլերն իբրև չնկատելով: Ես համարում եմ, որ հասցրել են մարդուն հացադուլի, չնայած խորհուրդ չէի տա շարունակել՛՛,-հավելեց Մ. Բադեյանը:

Հարցին, թե չի կարծում, որ մասսայական հացադուլի դեպքում հնարավոր կլինի արդյունքի հասնել, նա պատասխանեց. ՛՛Չէ, հիմա էլ սարքենք մասսայական պսիխո՞զ, ես ցանկացած ծայրահեղ քայլի դեմ եմ՛՛:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ