07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հացադուլ՝ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց. պահանջը մեկն է /վիդեո/

Այսօր՝ ժամը 13:45-ից սկսած՝ Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել՝ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց:

“Հացադուլը սկսել եմ հենց նույն ժամից, երբ Արցախի սահմանին չարաբաստիկ դեպքը տեղի ունեցավ:Եվ պահանջս մեկն է, որ միջազգային հանրությունը իրեն լիազորված մանդատով գործուն քայլեր ձեռնարկի և միջավայր ստեղծի,որպեսզի “Կարմիր խաչ”-ը,կամ այլ կառույցներ,կամ ՊՆ-ն կարողանան տղաներին դուրս բերել էնտեղից:”,- մեզ հետ զրույցում հայտնեց Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը նշեց, որ իր հացադուլը անժամկետ է և ինքը դուրս գալով միջազգային հանրության դեմ կարտահայտի իր բողոքի ակցիան:Նա նշեց, որ դեպքի օրը ինքը Հայաստանում չի եղել, գտնվել է Վարշավայում, որտեղ մասնակցեցի ԵԱՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը:

Սանասարյանը նշեց նաև, որ իր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես Հայաստանում չէ:Սակայն Ժառանգության մնացած անդամները սատարել ու աջակցել են իրեն:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ