23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրիայի սահման են ուղեւորվել նաեւ թուրքական կործանիչները

Թուրքական 6 “F-16” կործանիչներ ուղեւորվել են դեպի Սիրիայի սահման, հաղոդում  է “Интерфакс”-ը: Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դա պատասխան էր սիրիական ուղղաթիռների մոտեցմանը թուրք-սիրիական սահմանին:

Թուրք գեներալները միաժամանակ նշել են, որ սիրիական ուղղաթիռներն այս անգամ չեն խախտել սահմանը: Սակայն նրանց երեւալուց անմիջապես հետո թուրքական կործանիչներն օդ են բարձրացել: Թուրքիայի գլխավոր շտաբից հայտնել են, որ թռիչքներն իրականացվել են սահմանային վերահսկողությունը պահպանելու նպատակով, իսկ Թուրքիայի օդային տարածքի խախտման դեպքեր չեն գրանցվել:

Մեկ շաբաթվա ընթացքում Անկարան թուրք-սիրիական սահմանի վրա հավելյալ զենք եւ ռազմական տեխնիկա է տեղակայել, այդ թվում` հրետանի, զրահամեքենաներ, հրթռային համակարգեր եւ այլն:

Թուրք-սիրիական սահմանը ռազմականացնելը Անկարան բացատրում է 10 օր առաջ սիրիական զորքերի կողմից թուրքական կործանիչի ռմբակոծման փաստով: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը կաջակցի սիրիացի ժողովրդին` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարում, մինչ որ նա հրաժարական չտա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ